Facebook-ը լրատվամիջոցների տեսակավորման նոր համակարգ է ստեղծել

Facebook սոցցանցը հավաստիության վարկանիշի հիման վրա  լրատվամիջոցների տեսակավորման նոր համակարգ է ստեղծել: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն սկսել է համակարգի ներդրումը։

Ցուկերբերգ լրատվամիջոցներ հանդիպմանը ներկա են եղել BuzzFeed News, New York Times, CNN, Wall Street Journal, NBC, Daily Beast, Economist, HuffPost, Insider և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները: