Թողարկվել են macOS 10.13.5 beta 3, tvOS 11.4 beta 3, watchOS 4.3.1 beta 3 թարմացումները

Թողարկվել են macOS 10.13.5 beta 3, tvOS 11.4 beta 3, watchOS 4.3.1 beta 3 թարմացումները

Apple-ը թողարկել է իր օպերացիոն համակարգերի միանգամից երեք բետա տարբերակ՝ նախատեսված ժամացույցի, հեռուստացույցի և համակարգիչների համար:

Թարմացումները կարող են ներբեռնել բոլոր ցանկացողները:  Սմարթֆոնի կամ պլանշետի դեպքում, պետք է անցնել Apple-ի պաշտոնական կայք ու ներբեռնել այնտեղից: Իսկ հեռուստատեսության դեպքում, պետք է կարգավորումներից ուղղակի միացնել բետա թեստավորման ռեժիմը:

Երեք թարմացումներում էլ դեռ չեն գտնվել արտառոց և նորարարական լուծումներ: Հնարավոր է՝ օպերացիոն համակարգերը թողարկվել են, որպեսզի շտկեն նախորդ համակարգերի սխալները և իհարկե, սարքավորումների արտադրողականությունը բարձրացնելու համար:

macOS High Sierra 10.13.5-ի վերջնական տարբերակում կհայտնի նամակների՝ iCloud –ի հետ սինքրոնացման՝ նույնականացման գործառույթը: Այս գործառույթը դեռ պետք է աշխատեր  iOS 11 և macOS 10.13 համակարգերի վրա: Որոշ պատճառներով ընկերությունն այդպես էլ չթողարկեց դրանք: Ինչ վերաբերում է TV և խելացի ժամացույցների թարմացումներին, հավանաբար, դրանք արվում են հարթակները նոր գործառույթների հետ սինքրոնացնելու համար: Օրինակ՝ AirPlay 2-ի հետ: Համակարգերի պաշտոնական թողարկումը կլինի հաջորդ ամիս:

 

Թեգեր: iOS, MacOS, tvOS