Apple Music-ի որոշ օգտատերեր մեկ ամսվա անվճար բաժանորդագրություն կստանան

Apple Music-ի որոշ օգտատերեր մեկ ամսվա անվճար բաժանորդագրություն կստանան

Apple-ն առաջարկում է անվճար բաժանորդագրության մեկ ամիս  Apple Music ծառայության համար: Օգտատերերն այս շրջանում կարող են փորձարկել հարթակի բոլոր հնարավորությունները:  Reddit կայքի շատ բաժանորդներ հայտնել էին այն մասին, որ Apple-ը ծանուցումներ է ուղարկում անվճար բաժանորդագրության համար:

«Ստուգիր թե ինչ նորթյուն կա  Apple Music-ում: Պարզեցված դիզայն, հեշտ ու հարմար որոնման համակարգ»։

Ահա այսպիսի բովանդակությամբ նամակ են ստացել ընկերության օգտատերերը:  Նաև հայտնել են, որ ընկերությունը նման հաղորդագրություններ ուղարկում է բացառապես նախկինում հարթակից օգտվող բաժանորդներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դադարել են բաժանորդագրություններ գնել:

Բնականաբար, նամակի հետ նաև գաղտնի հղում է եղել՝ նապատեսված անհատական բաժանորդագրության համար: Բացի էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելուց  Apple-ը ծանուցումներով ողողել է նաև  iPhone-ներն ու  iPad-ները:

 

Թեգեր: Apple, apple music