Հայացք անցյալին. Ինչպե՞ս է զարգացել սարքավորումների օպերատիվ հիշողությունը 12 տարվա ընթացքում

Ժամանակակից տեխնոընկերությունները օգտատերերին առաջարկում են սմարթֆոններ երկակի տեսախցիկներով, առանց շրջանակի էկրաններով և այլ ժամանակակից ու հարմարավետ լուծումներով: Կան նաև 8 միջուկանի պրոցեսորներ և օպերատիվ հիշողության պաշար, բայց : Տեսնենք, թե ինչպես է փոփոխվել օպերատիվ հիշողության կարգավիճակը 2006 թվականից:

GSMarena-ը  գրաֆիկ են ներկայացրել, որտեղ հստակ երևում է, թե ինչ զարգացումներ է 2006 թվականից եղել: Հիմա սմարթֆոնները կարող են պարծենալ 8գբ օպերատիվ հիշողությամբ: Ընդամենը 7 տարի առաջ սմարթֆոններն ունեին 1գբ հիշողություն: Այս տարի սմարթֆոնների օպերատիվ հիշողության միջին ցուցանիշը 4գբ է, որը 2015 թվականի դրությամբ թոփային տարբերակ էր: Իսկ այսօր՝ 6 և 8 գբ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոնները սովորոական երևույթ են դարձել մեր օրերում:

Մայիսին սպասվում է, որ սմարթֆոնների օպերատիվ հիշողության ծավալը կաճի մի քանի անգամ: