Հայտնի է Samsung-ի առանց շրջանակ սմարթֆոնների արժեքը

Հայտնի է Samsung-ի առանց շրջանակ սմարթֆոնների արժեքը

Առանց շրջանակի Galaxy A6 և A6+ մոդելները կարող են ավելի թանկ արժենալ, քան ենթարդրում էին փորձագետները: Իսկ սմարթֆոնների բարձր արժեքը կարող է արդարացնել ապարատային հագեցվածությունը, որը մատչելի տեխնոլոգիա չէ: Եթե սմարթֆոնները թանկ չվաճառվեն, ընկերությունը ֆինանսական կորուստներ կունենա:Ամենայն հավանականությամբ Galaxy A6 կունենա  362 – 400 դոլար արժեք, իսկ A6+՝ 434 – 482 դոլար:

Հայտնի է դարձել նաև նորույթների մի քանի առանձնահատկություն։    Galaxy A6 կստանա  18,5:9 հարաբերակցությամբ HD էկրան և 13-մեգապիքսել տեսախցիկ։ Պրոցեսորը Exynos 7870 է և ունի   3/4 գբ օպերատիվ հիշողություն։

Galaxy A6+–ը կստանա 6 դյույմ  Full HD+ էկրան և կրկին` 3/4  օպերատիվ հիշողություն։ Սարք կունենա Snapdragon 450 պրոցեսոր և երկակի տեսախցիկ։ Սմարթոնների օպերացիոն համակարգհը  Android 8.1 Oreo է։

Թեգեր: Samsung, Samsung A6