Android Oreo-ն հասանելի կլինի Samsung-ի մի քանի սմարթֆոնի համար

Android Oreo-ն հասանելի կլինի Samsung-ի մի քանի սմարթֆոնի համար

Samsung Electronics-ը սկսել է  Android 8.0 Oreo օպերացիոն համակարգի թարմացումը   Galaxy A8 և A8+ սմարթֆոնների համար: Իմանալով կորեացի արտադրողներին՝ 2018-ի թարմացումները դուրս կգան մինչև ամառ:  Չնայած, Galaxy A8 և A8+ սամարթոնների թողարկման ժամանակ Android 8.0 Oreo-ն արդեն հասանելի համակարգ էր, ընկերությունը, այնուամենայնիվ, որոշեց  սմարթֆոնները զինել  Android 7.1 Nougat օպերացիոն համակարգով:

Galaxy A8 և A8+ սմարթֆոնների շնորհանդեսը տեղի է ունեցել  2017 թվականի դեկտեմբերին: Սմարթֆոնները ընկերության առաջին  չարտոնագրված մոդելներն էին, որոնք ունեցան InfinityDisplay շարքի էկրաններ 18,5:9 հարաբերակցությամբ:

Galaxy A8 և A8+ ունեն համապատասխանաբար 5,6 և 6 դյույմ էկրաններ Exynos 7885 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ հիշողություն և դիմային երկակի տեսախցիկ:  Պետք է նշել, որ այս սմարթֆոնները որոշ առումով հեղափոխական են, որովհետև նման բնութագրիչներով գաջեթները սովորաբար կրկնակի թանկարժեք են լինում:

 

Թեգեր: Samsung, Samsung A6