ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունը արգելել է չինական Huawei և ZTE ընկերությունների սմարթֆոնների վաճառքը ԱՄՆ ռազմաբազաներում։
«Huawei–ի և ZTE–ի տեխնիկան կարող է վտանգավոր լինել նախարարությունների աշխատակիցների, տվյալների ու գործունեության համար։ Դրանց հետագա վաճառքը Պաշտպանության նախարարության աշխատակիցներին ռազմական խանութներում խելամիտ չի լինի»,–նշել է կառույցի ներկայացուցիչ Դեյվ Իստբերնը։
Նշվում է, որ Huawei–ի և ZTE–ի տեխնիկան վաճառելու արգելքի կարգադրությունը տրվել է ուրբաթ է։ Արգելքը տարածվում է նաև բջջային ինտերնետի մոդեմների և այլ արտադրանքների վրա։ Սակայն, ինչպես թերթը գրում է, նախարարությունների աշխատակիցները նախկինի պես կարող են օգտագործել չինական ընկերության սարքավորումները, այդ թվում՝ աշխատանքում։