Apple պատրաստվում է սեփական 5G ցանց թողարկել

Ըստ  Apple-ի տարածած հաղորդագրության ընկերությունը փնտրում է ինժեներների խումբ, ովքեր մասնագիտացված են  5G մոդեմներ նախագծելու ու ստեղծելու գործում:

Ներկայումս ընկերությունը մոբայլ մոդեմներ է գնում  Qualcomm-ից, բայց ընկերության հետ դժվարությունների պատճառով Apple-ը որոշել է զբաղվել սեփականի նախագգծմամբ:

Իհարկե, հաստիքի նկարագրության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ գործի համար է փնտրվում, բայց առանց այդ էլ՝ պարզ է:

«Գերհսկա չիպերի արտադրության համար պահանջվում են մասնագետներ: Ապագա աշխատակիցը պետք է կատարելագործի արտադրանքը, որոնք օգտագործում են միլիոնավոր օգտատերեր ամ,բողջ», – գրված է  Apple-ի հայտարարության մեջ:

Տարբերակներից մեկի համաձայն, 5-րդ սերնդի բջջային ցանցը աշխատում է միլիմետրանոց ռադիոալիքներով՝ 30-300 գհց հաճախությամբ: Նաև  5G ցանցը կարող է գիգաբայթերը փոխանցել հաշված վայրկյանների ընթացքում:

LTE-ի դեպքում խոսքը գնում է ընդամենը մեգաբայթերի մասին: Եվ իհարկե, ընկերության գլխավոր արտադրանքը, որն օգտագործում են բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում  iPhone-ն է: Եվ այստեղից հետևություն, որ մոդեմը ստեղծվելու է հենց այս սմարթֆոնի համար: Հավանական է՝ hամընդհանուր սիրելի iPhone-ի հեղինակը ուզում է առավելագույնս անկախ դառնալ: Ավելի վաղ Apple-ը հայտնել էր, որ պատրաստվում է թողարկել սեփական էկրանները, պրոցեսորները և այլ բաղադրիչներ: