Google-ը թողարկել է առաջին VR-doodle-ը (տեսանյութ)

Google-ում հայտնվել է առաջին VR-doodle-ը, որը նվիրված է ֆրանսիացի ռեժիսոր և արտիստ Ժորժ Մելսին։ Դուդլը կարելի է նայել  VR  սարքերի համար նախատեսված Google Spotlight Stories հավելվածի միջոցով։

Նրանք, ովքեր չունեն այս սարքավորումը կարող են հոլովակը դիտել 360 աստիճան վիդեո տարբերակով։ Դուդլում ներառվել են Մելսի ամենահայտնի ֆիլմերից դրվագներ, այդ թվում «Ճամփորդություն դեպի լուսին» (1902թ․) և «Բևեռի նվաճումը» (1912թ․) կինոնկարներից։

Ժորժ Մելսը համարվում է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նա նկարահանել է հարյուրավոր կարճամետրաժ համր ֆիլմեր։