Նոր iPhone–ները կստանան հզոր լիցքավորում

Սկսած 8–րդ և 10–րդ սերունդներից  Apple–ը «կթույլատրի» օգտատերերին կիրառել արագ լիցքավորման հնարավորությունը։ Բայց կա մեկ խնդիր` պետք է այն առանձին գնել, եթե, իհարկե, չունեք MacBook USB-C ադապտոր։

Իհարկե, լիցքավորիչը թանկ չէ, բայց նաև սարքի հետ հարկավոր կլինի գնել USB-C/Lightning լար։  Իհարկե, բրենդի երկրպագուները գումարը կծախսեն ու կգնեն, բայց հարցն այն է, որ  խնձորային բրենդի մրցակիցները վաղուց այս աքսեսուարները վաճառում են գաջեթի հետ միասին` նույն տուփում։ Հայտնել են, որ նոր սերնդի խնձորային սմարթֆոնները այսուհետ վաճառքում կհայտնվեն բոլոր բաղադրիչներով։  Իսկ գլխավոր առանձնահատկությունը կլինի սմարթֆոնի ավելի հզոր ու աշխատունակ լինելը։ Եթե հիմա սմարթֆոնները տրամադրվում են 5վտ հզորությամբ լիցքավորիչով, ապա առաջիկայում դրանց հզորությունը կհասնի 18վտ–ի։ Անլար լիցքավորիչն ավելի հզոր կլինի քան  iPad Pro–ի տարբերակում։  Կլինի նաև  USB-C լար։