Samsung–ը սկսել է Galaxy S9 և S9+ հզորացված մոդելների վաճառքը

Samsung–ը սկսել է Galaxy S9 և S9+ հզորացված մոդելների վաճառքը

Samsung Electronics ընկերությունը սկսել Galaxy S9 և S9+  մոդելների հզորացված տարբերակների վաճառքը։ Մասնավորապես ավելացվել են ֆլեշ հիշողության ծավալները հասնելով`  128 և 256  գբ–ի։

Այս մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածվել ընկերության կայքում։ Մոդելները հասանելի կլինեն միայն բրենդի ֆիրմային օնլայն խանութում նաև ԱՄՆ տարածքում։

Նոր մոդելները կվաճառվեն հետևյալ գնային սահմաններում

— Galaxy S9 128 գբ — 769,99 դոլար;

— Galaxy S9 256 գբ — 819,99 դոլար;

— Galaxy S9+ 128 գբ — 889,99 դոլար.

Թարմացված մոդելները հասանելի են նույն գունային լուծումներով, ինչ դրանց նախկին տարբերակները։ Այն մասին, թե արդյոք Galaxy Note 8–ը կստանա  128 կամ 256 գբ օպերատիվ հիշողություն դեռ հայտնի չէ։

Պրակտիկան ցույց է տվել, որ մեծ ծավալոով հիշողություն ունեցող սմարթֆոններն ավելի մասսայական են օգտատերերի շրջանում։