iOS 13. iPad–ը նոր գործառույթներ կունենա

Ըստ լուրերի  iOS–ի 2019–ին թողարկվելիք տարբերակի հիմնական գործառույթները նախատեսված են  Apple–ի պլանշետների համար։

Բլոգեր Մարկ Գուրմանը հայտնել է այն մասին, որ կոդային  Yukon անվամբ iOS 13–ի նորույթները հիմնականում կուրախացնեն  iPad–ի օգտատերերին։ Ըստ նրա, պլանշետը կստանա բոլոր այն գործառույթները, որոնք մինչ այժմ կային  macOS–ում։

Էականորեն կփոփոխվի  «ֆայլեր» բաժինը։ Այն հավանաբար ավելի կնմանվի Finder գործառույթին։ Կհայտնվեն նաև տարբեր հավելվածներում  պատուհաններ բացելու Pages գործառույթը, Keynote և մյուսները։ Եվ վերջապես օգտատերերը հնարավորություն կունենան նույն հավելվածը գործարկել   Split View ռեժիմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  iOS 13–ում փոփոխվելու է ինտերֆեյսը։

Ի դեպ` դա նախատեսված է iPad և  iPhone գաջեթների համար հավասարապես։ Նաև փոփոխվել է  «Фото» գործառույթը։

Նորույթներից շատերը նախատեսված են եղել դեռևս 2018–ին թողարկված թարմացման համար, բայց բագերի անասելի քանակի պատճառով ընկերությունը որոշեց հետաձգել գործառույթների թողարկումը։ Նոր` iOS 13–ում նաև կլինեն շտկված նախորդ տարբերակների սխալները։

Փոփոխությունները թեստավորել օգտատերերը կկարողանան հունիսի 4–ից հետո, երբ ընկորթւոյւնը  WWDC 2018–ին ներկայացնի իր նորարարությունը։

Apple–ը կներկայացնի նաև  tvOS և watchOS համակարգերի թարմացումները։