Samsung Galaxy X-ը կներկայացվի MWC 2019-ին

Samsung Galaxy X-ը կներկայացվի MWC 2019-ին

Լուրեր են պտտվում, որ Samsung-ը պատրաստվում է իր նոր մոդելները թողարկել 2019-ին, Galaxy Note-ի՝ այս աշնան թողարկումից հետո։

Նոր մոդելը կունենա  ներկառուցված մատնահետքի սքաներ և  դեմքի ճամաչման 3D տեխնոլոգիա։ Նորույթը վաճառքում կհայտնվի 2019–ի փետրվարին։  Հիմա Samsung-ը աշխատում է իր   Galaxy X սմարթֆոնի վրա և ըստ լուրերի` դրա նախատիպն արդեն գաղտնի ցուցադրվել է  CES 2018-ի շրջանակներում։ Ենթադրվում է, որ ընկերությունը մոդելը  կթողարկի 300-500 օրինակով։ Վաճառքի մեկնարկը կտրվի  Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress 2019-ի ժամանակ։

Samsung Galaxy X-ը կստանա 3,5 դյույմանոց դիմային OLED դիսփլեյ, որը կմիանա 7 դյույմանոց հիմնական էկրանին։ Լրացուցիչ էկրանը կլինի 3,5 դյույմանոց էկրանով՝ նախատեսված ծանուցումների համար։