Rowhammer. սմարթֆոնը ամենաարագ կոտրելու տարբերակը

Rowhammer. սմարթֆոնը ամենաարագ կոտրելու տարբերակը

Ամստերդամի VUSec ազատ համալսարանի ուսումնասիրողների խումբը ուսումնասիրություն է անցկացրել և գտել հեռախոսի վրա ամենաարագ հաքերային հարձակում իրականացնելու տարբերակը:

Թեստավորվել են    3 տարբեր ընկերությունների արտադրանքներ։ Արդյունքում փորձագետները հայտնաբերել են, որ, օգտագործելով Rowhammer խոցելիությունը հնարավոր է սմարթֆոնը շարքից դուրս բերել 2 րոպեից քիչ ժամանակում: Մինչ այդ համարվում էր, որ Rowhammer-ը խոցելի էր միայն համակարգիչների համար:

Խոցելիությունը հնարավորություն է տալիս կոտրել սմարթֆոնը՝ օգտագործելով JavaScript ծրագրավորման լեզուն: Պետք է ուղղակի մուտքագրել համապատասխան կոդ, որն ակտիվացնում է վնասակար ծրագրերի շղթա և կատարում իր սև գործը:

Հարձակումից հետո ցանցահենը կարող է կառավարել սմարթֆոնի  հիշողության մեջ պահվող տվյալները: Ինչպես հայտնում են փորձագետները, Rowhammer-ը չափազանց վտանգավոր է հենց բջջային հեռախոսների համար: