Հայտնի է նոր Xiaomi շարքի թողարկման ամսաթիվը

Xiaomi-ն իր բյուջետային սմարթֆոնների նոր հավաքածուն պատրաստվում է թողարկել մայիսի 10-ին։ Շարքից առաջինը կներկայացվի   Redmi S2 սմարթֆոնը։  Redmi S2 ունի 16 մգպ դիմային տեսախցիկ, որն օժտված է   լուսանկարի որակը բարելավող Al հնարավորությամբ։ Հիմնական տեսախցիկը երկակի է` 12+8 մգպ։ Սմարթֆոնը կունենա 5,99 դյույմ անկյունագծով էկրան՝ HD+ 720 x 1440 թույլտվությամբ։ Այն կաշխատի Snapdragon 625 պրոցեսորով՝ 16,32 և 64 ԳԲ հիշողության տարբերակներով և կունենա Android 8.1 Oreo օպերացիոն համակարգ և վերջին MIUI9 թարմացում։

Redmi S2 ամենամատչելի տարբերակը կարժենա 175 ԱՄՆ դոլար, որը մոտ 2 անգամ թանկ  է Xiaomi Redmi 5A-ից։