Չինաստանի WeChat սոցցանցն ոչ հավաստի տեղեկատվությամբ 500 մլն հաղորդագրություն է արգելափակել

Չինաստանի WeChat սոցցանցն ոչ հավաստի տեղեկատվությամբ 500 մլն հաղորդագրություն է արգելափակել

Չինաստանի WeChat սոցիալական ցանցը, որն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատեր, արգելափակել է 500 միլիոն հաղորդագրություն, որոնք բովանդակել են մոլորության մեջ գցող տեղեկատվություն:

Մայիսի 7-ին այս մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Չինաստանի Տեղեկատվության եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ակադեմիայի զեկույցը:

Ակադեմիայի տվյալներով՝ WeChat-ի մշակողները սոցիալական ցանցի մեսենջերում ներդրել են հատուկ ծրագիր, որը կոչված է ճանաչելու եւ արգելափակելու մի շարք թեմաներով օգտատերերի կողմից տարածվող «լուրերը», օրինակ՝ Հնդկական օվկիանոսի երկնքում 2014 թվականի մարտին Malaysia Airlines ընկերության անհետացած ինքնաթիռի թեմայով շահարկումները կամ քաղցկեղի բուժման այլընտրական եղանակների վերաբերյալ հրապարակումները:

2017 թվականի վերջին ծրագիրը 37 միլիոն նախազգուշացում է ուղարկել ոչ հավաստի տվյալների մասին, դրանից օգտվել են 19,7 միլիոնից ավելի օգտատերեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ: Mobile, Tablets, Tech, Բլոգ, Զանազան
Թեգեր: China, wechat