Facebook-ը Բարսելոնայում «կեղծ լուրերի» դեմ պայքարի գրասենյակ է բացում

Facebook կեղծ լուրերի դեմ պայքարելու համար պատրաստվում է Բարսելոնայում գրասենյակ բացել:

9 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 8 հարկանի գրասենյակը տեղակայված կլինի Agbar հայտնի աշտարակում, որտեղ Competence Call Center ընկերության 500 աշխատակից կաշխատի: Այստեղ աշխատել ցանկացողները պետք է տիրապետեն ֆրանսերենի, իսպաներենի, դանիերենի, շվեդերենի, իտալերենի, նորվեգերենի և պորտուգալերենի: Բացի այդ՝ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ծրագրավորողների:

Ներկայում նման կենտրոն է գործում գերմանական Էսենում:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ սոցցանցն ավելի քան 20 հազար մարդու է ընդունելու աշխատանքի, որոնք հետեւելու են օգտատերերի կոնտենտի պահպանությանը: