OnePlus 6 կսկսի չափել սրտի աշխատանքը

OnePlus 6, սմարթֆոնները, որոնց շնորհանդեսը կկայանա մոտ օրերս, կհամալրեն զարկերակի չափիչ սարքով: Այս մասին մասնագետները տեղեկացել են OnePlus-ի թիզերային հոլովակից, որը հրապարակված է  Weibo սոցիալական ցանցում:  Իհարկե, ընկերությունը չէր կարող հետ մնալ շուկայի թրենդներից, այդ իսկ պատճառով էլ սարքը ներառել են սմարթֆոնի մեջ:

Ամենայն հավանականությամբ OnePlus-ը չափիչ սարքը կտեղադրի սմարթֆոնի կորպուսի հետևի մասում:

OnePlus 6,ըստ տարածված լրատվության, օգտատերերի դատին կհանձնվի մայիսի 16-ին:  Այն կունենա Snapdragon 845 պրոցեսոր և 8 գբ օպերատիվ հիշողություն: