Հայտնի է PlayStation 5-ի թողարկման ամսաթիվը

Գեյմերների շրջանոււմ հայտնի Kotaku կայքի գլխավոր խմբագիր Ջեյսոն Շրայեդերը պարզել է, թե երբ են թողարկվելու Playstation 5 համակարգիչները: Պարզվում ՝  Sony-ն հիմա զբաղվում է  խաղի ստեղծմամբ, որը կթողարկվի  2020 թ-ին։ Ի դեպ՝ օգտատերերին այն հասանելի կլինի թողարկումից 6 ամիս անց:  Ընկերության աշխատակիցների հետ կա հատուկ պայմանավորվածություն՝ մինչև խաղի պաշտոնական թողարկումը  որևէ տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ։

Խաղը ստեղծողները պատմել են, Sony-ի խաղերի պատրաստման համար SDK-ի վերջնական տարբերակները, սովորաբար ներկայացվում են խաղի հիմնական շնորհանդեսից 1 տարի առաջ՝ դա նշանակում է, որ նոր խաղը վաճառքի չի հանվի ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարվա առաջին կեսին։