Xiaomi–ն իր նոր մոդելը կներկայացնի մայիսի վերջին

Xiaomi-ի շարքի  3D դեմքի ճանաչման հնարավորությամբ նոր մոդելը հավանաբար  կներկայացվի մայիսի վերջին:

M7-ը կունենա նորացված տեխնոլոգիաներով 5,5 դյույմանոց OLED էկրան, ինչպես նաև զինված կլինի մի շարք նոր հնարավորություններով ՝ 3D դեմքի ճանաչման, մատնահետքի սքաների և անլար լիցքավորման հնարավորություն։ Այն կդառնա աշխարհում 3D  դեմքի ֆիքսման սքաներով առաջին սմարթֆոնը: Գաջեթը կթողարկվի երկու տարբերակով: Երկրորդ տարբերակը՝ Mi 7 Plus-ն ավելի մեծ էկրան ունի՝ 6,01 դյույմ: