Հայրենական Մեծ պատերազմին նվիրված շքերթի ռազմատեխնիկան

Հայրենական Մեծ պատերազմին նվիրված շքերթի ռազմատեխնիկան

Հայրենական Մեծ պատերազմի շքերթում այս տարի մասնակցել է ավելի քան 13 հազար զինծառայող, 159 միավոր ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Սա անհամեմատ շատ է քան անցյալ տարում։ Ռազմական տեխնիկայի շարքերն այս տարի համալրել էին ձնագնացները և այլ տեխնիկա, որոնք Կարմիր Հրապարակում առաջին անգամ էին ցուցադրվում։

Ցամաքային տեխնիկա

Քայլերթից հետո Կարմիր հրապարակում սկսեցին ցուցադրել ռազմական տեխնիկան։ Առաջինը ցամաքային տեխնիկայի հերթն էր։ Շարասյունը գլխավորում էր Հայրենական Մեծ պատերազմի խորհրդանիշը` T-34-85 տանկը, որը սկսել է թողարկվել 1944 թվականին։ Տանկի անվան վերջին թիվը տանկի «ատրճանակի» տրամաչափն է։

Տոնական շքերթին միացավ նաև այս տարվա նորույթը տանկերի համար նախատեսված   «Терминатор» քարշակը։ Սա տեխնիկայի նոր շարք է, որը վերջերս է մտել ռուսական ռազմական տեխնիկայի ցանկում։

Օդային տեխնիկա

Շքերթի երկրորդ հատվածում ցուցադրվեց օդային տեխնիկան։ Շքերթի այս հատվածի բացումը կատարեց Ми-26  և Ми-8  ուղաթիռների շարասյունը։ Իսկ ահա շքերթի այս հատվածը եզրափակեց МиГ-31К ռազմական կործանիչները։