Ուորեն Բաֆեթը գնել է Apple-ի ևս 75 մլն բաժնետոմս

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ֆիրման առաջին եռամսյակում Apple-ի 75 միլիոն բաժնետոմս է գնել:

2017 թվականի վերջի դրությամբ Berkshire-ն ուներ Apple-ի 165,3 միլիոն արժեթուղթ, որը կազմում էր բոլոր բաժնետոմսերի 3,3%-ը։ Այն ժամանակ Apple-ի փաթեթը մեծությամբ երկրորդն էր Berkshire-ի ակտիվների կառուցվածքում և գնահատվում էր մոտավորապես 28 միլիարդ դոլար Wells Fargo & Co-ի բաժնետոմսերի 29 միլիարդանոց փաթեթի համեմատությամբ:

Ընթացիկ տարում գնումներից հետո Apple-ի փաթեթը, հավանաբար, դուրս կգա առաջին տեղը, նշված է հոդվածում:

«Դա արտակարգ ընկերություն է։ Ինչ վերաբերում է Apple-ին, ես կարծում եմ, որ նրանք գրեթե կրկնապատիկ ավելի շատ են վաստակում, քան Միացյալ Նահանգների՝ շահութաբերությամբ երկրորդ ընկերությունը»,– հայտարարել է Բաֆեթը CNBC-ին տված հարցազրույցում