Apple–ը App Store–ից որոշ հավելվածներ կջնջի

App Store-ի մոդերատորները սկսել են մանրամասն ուսումնասիրել օնլայն խանութու հայտնված բոլոր հավելվածներն ու խաղերը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում  Apple–ը ջնջել է իր հարթակից մի քանի հավելված, որոնք  գեոլոկացիոն տվյալներ ուղարկելու  կասկածի տակ էին հայտվել։

Մի քանի ընկերություն արդեն Apple–ից ստացել է համապատասխան նամակ, որտեղ հայտնում են ընկերության` օգտատերերի իրավունքները խախտելու մասին։ Այն ընկերությունները, որոնք ստացել են նման նամակ պետք է հեռացնեն այդ կոդը իրենց արտադրանքներից կամ խնձորային բրենդը կհեռացնի հավելվածը։

Ամենայն հավանականությամբ ընկերությունը որոշել է ավելի ուշադիր լինել տվյալների գաղտնիության հարցում և այսուհետ հավելվածներ մշակող բոլոր ընկերություններին կստիպի հետևել ընկերության կանոնադրությանը։