Uber-ը նոր թռչող տաքսու նախատիպ է ներկայացրել, որը հիշեցնում է ինքնաթիռի և ուղղաթիռի հիբրիդ։ Ընկերությունը մտադիր է 2023-ին սկսել դրա շահագործումը։
Նորույթըն ամբողջությամբ էլեկտրական կլինի և կկարողանա տեղաշարժվել 300-600 մ բարձրության վրա։ Վայրէջքի հարթակներն, ըստ ընկերության մտահաղացման, կտեղադրվեն բարձրահարկ շենքերի տանիքներին, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա 200 թռիչք և վայրէջք ընդունել: Խիտ բնակեցված վայրերում ուղևորության ժամանակը 30-ից մինչեւ 5 րոպե կկրճատվի: