Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Sweet Factory Prime 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն առաջարկում է կարճ ժամանակով դառնալ հրուշակեղենի գործարանի աշխատող և արդտադրել բոլորի սիրելի կոնֆետները։ Խաղն ունի 14 տարբեր աստիճանի բարդության մակարդակներ։ Տեղավորեք կոնֆետները ճիշտ վայրերում և վաստակեք միավորներ` առաջ շարժվելու համար։

 

Alloy – launcher and automator 

Գինը՝ 4.99$ – անվճար

Alloy–ն թույլ կտա մեկ վայրում հավաքել առավել հաճախ օգտագործվող հավելվածները։ Հավելվածը ունի նաև արհեստական բանականության տարրեր, որոնք վերլուծում են օգտատիրոջ սովորույթները , վիճակագրություն են հավաքում և առաջարկում ամենահարմար տարբերակը։

Tile Rider 

Գինը՝ 3.99$ – անվճար

Եթե հեծանիվ վարելու սիրահար եք, ապա այս խաղը հենց Ձեզ համար է։ Պետք է հեծանիվը վարեք մակարդակներում և ճանապարհին փորձեք հաղթահարել խոչընդոտներն ու հաղթել թշնամիներին։

 

Flows

Գինը՝ 0.99$ – անվճար

Գունային գեղեցիկ լուծումներ սիրողների համար էլ App Store–ն առաջարկում է Flow հավելվածը։ Այստեղ ընտրության հնարավորությունը մեծ է` 9 ներկապնակ բազմազան գույներով։