Gmail-ում նոր գործառույթ կա

Google-ը Gmail-ի փոստային ծառայությունում ավտոմատ լրացման գործառույթ է ավելացրել։  Smart compose գործառույթն այսուհետ օգտատերերին կառաջարկի նախադասությունը ավարտին հասցնելու ամենահարմար տարբերակները։ Գործառույթի հիմքում ընկած  է մեքենայական ուսուցումը:

Օրինակ  «ես քեզ չեմ տեսել» նախադասությունը կարող է ավարտվել «ես քեզ չեմ տեսել որոշ ժամանակ և հուսով եմ քեզ մոտ ամեն ինչ լավ է»: Smart compose–ը  բոլոր օգտատերերին հասանելի կդառնա արդեն այս ամիս։