Instagram-ի Stoies-ում նոր հնարավորություն է ավելացել։ Այստեղ այժմ օգտատերերը կարող են իրենց հոլովակներին ու լուսանկարներին երաժշտական սթիքերներ ամրացնել։ Այս մասին հայտնում է TechCrunch–ը։
Նորույթը դեռևս հասանելի է միայն բետա տարբերակով։ Երաժշտությունը օգտատերերը կարող են ավելացնել հատուկ ցանկից, որը սոցցանցն ինքն է առաջարկում։
Գործառույթը, բնականաբար, թեստավորման փուլում է դեռ։ Առաջինը այն նկատել են Android-ի համար նախատեսված Instagram հավելվածում:
Instagram-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել նոր հնարավորությունը: Բացառված չէ, որ այն կհայտնվի հավելվածի առաջիկա տարբերակներում ևս։