Ցանցաբնակները 172 մլրդ դոլար են կորցրել

2017 թվականին 20 երկրից մոտ 978 միլիոն մարդ դարձել է կիբերհանցագործության զոհ: Ցանցահենները  վաստակել են շուրջ 172 միլիարդ դոլար։

Տուժածների 53%–ը վիրուսային հարձակումների են ենթարկվել։ 38%-ը և 34%-ը խաբեության զոհ են դարձել վճարային քարտերի միջոցով։  Մոտավորապես նույնքան զոհեր են եղել հաքերային հարձակումներից:

Միջինում յուրաքանչյուր տուժող հանցագործներին փոխանցել է 142 դոլար և մոտ 24 ժամ (կամ երեք աշխատանքային օր) է ծախսել իր գույքի հանդեպ հարձակման հետևանքները վերացնելու համար: Զոհերի մեծ մասը Չինաստանի բնակիչների շրջանում են եղել՝ ավելի քան 352 միլիոն մարդ: Երկրորդ տեղում` հնդիկներն են (186,5 միլիոն), երրորդ տեղում՝ ԱՄՆ-ի քաղաքացիները (գրեթե 144 միլիոն):