iOS 12–ում iPhone X–ի համար նորություններ կան

Apple ընկերությունը շուտով կթողարկի iOS հերթական թարմացումը iOS 12 անվամբ, որը ինչպես նախկինում հաղորդվում էր նաև նախատեսված է լինելու iPhone 5s սմարթֆոնների համար։ Բացի այդ համակարգում նորություններ կան նաև Apple–ի դեռևս վերջին մոդելների` iPhone X-երի համար։

iOS 12-ը հնարավորություն կտա iPhone X-ի Face ID տեխնոլոգիան կիրառել նաև   հորիզոնական դիրքում:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտարարել էր, որ նորույթը   կփորձարկվի նախ Face ID տեխնոլոգիա ստացած iPad Pro պլանշետների վրա: Թեստավորման հաջող ավարտից հետո   ընկերությունը նախատեսել էր այն այն նաև օգտագործել  նաև սմարթֆոնների վրա: Ինչպես տեսնում եք` թեստավորումը հաջող է անցել և հերթն արդեն հասել է սմարթֆոններին։

iOS 12-ի նախնական տարբերակը կթողարկվի հունիսի 4-8 կայանալիք WWDC 2018 կոնֆերանսի ժամանակ: