Ռեկորդ. Ռուբիկի խորանարդը ավստրալացին հավաքել է 4,22 վայրկյանում (տեսանյութ)

Ավստրալիայում կայացել է Ռուբիկի խորանարդի միջազգային առաջնություն, որի ընթացքում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել։ Ռեկորդը պատկանում է 22–ամյա Ֆելիքս Զեմդեգսին։

Նախկին ռեկորդակիրը 15–ամյա ամերիկացի Պատրիկ Փոնսուն է, որը հավաքել էր գլուխկոտրուկը 4,69 վայրկյանում։

Բայց, աշխարհում ամենարագը Ռուբիկի խորանարդը հավաքելու ռեկորդակիր շարունակում է մնալ ռոբոտը։