Twitter-ում կավելանա Telergam–ի գլխավոր առանձնահատկություններից մեկը

Twitter-ի   հեղինակները թեստավորում են նոր` նամակները գաղտնագրող  գործառույթ, որը կլինի  WhatsApp–ի և Telegramի անալոգային տարբերակը։ Այս մասին տեղեկացել է գործառույթի նախնական թեստավորմանը մասնակցած  wongmjane   կեղծանունով օգտատերը։

Գաղտնագրված նամակների գործառույթը մեսինջերներ համար նորություն չէ։ Բոլոր նամակները, որոնք փոխանցվում են WhatsApp, Telegram, Viber և նմանատիպ այլ ծառայությունների միջոցով ունեն   p2p գաղտնագրում։ Սա թույլ է տալիս երրորդ կողմից գաղտնի պահել ձեր ու ընկերների նամակագարությունը։

Twitter–ում նման գործառույթ ավելացնելը ԱՄՆ ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի միտքն է ։