Վիդեոխաղերի հայտնի թվային խանութը Steam –ը շուտով հասանելի կդառնա iOS և tvOS հարթակների համար: Հայտնի է, որ վերջերս Valve ընկերությունը անոնսավորել է Steam Link ծառայությունը հենց iPhone և iPad սարքավորոմների համար:
Այն օգտատերերի շրջանում կտարածվի անվճար և միանգամից Steam-ի մեդիադարանից ներբեռնելու հնարավորություն կունենա: Բնականաբար, մոբայլ տարբերակում կխաղարկվի միայն նկարը, իսկ գեյմերները խաղերը վայելելու հնարավորություն կունենան անձնական կամ Mac համակարգիչներով:
Steam Link-ն ունի խաղային MFi հնարավորություն, որոնք նախատեսված են միայն iPhone և iPad սարքերի համար։ Steam Link-ի լավ աշխատանքի համար պետք է ունենալ լավ ինտերնետ կապ կամ Wi Fi-ի հնարավորություն: