Apple-ի գլխավոր դիզայները պատմել է ընկերության առաջին խելացի ժամացույցների մասին: Hodinkee ամսագրին տրված հարցազրույցում դիզայները մանրամասնել է դրանց հետ կապված գրեթե ամեն ինչ: Ներկայացնում ենք հատվածներ:
Ինչպես պարզվեց Ջոնի Այվը ձեռքի ժամացույցների հետ կապ ունեցել է դեռ մանուկ հասակից՝ նրան դուր էր գալիս իր պապիկի մեխանիկական ժամացույցի կոնստրուկցիան և նա պարբերաբար նայում էր, թե ինչ կա թաքնված դրա մեջ: Նման դրսևորումներ շատ կան Apple-ում:
«Ես չեմ կարող խոսել ընկերության ամբողջ գործնեության մասին, միայն այն ժամանակահատվածի, երբ ես եմ աշխատել այստեղ, ես շատ մարդկանց եմ տեսել, որոնք հետաքրքրվել են ժամացույցով և որոնք երազել են ստեղծել հենց իրենցը: Բայց սա չի խոսում ընկերության ամբողջական նպատակների մասին»,– ասում է Այվը:
Ի պատասխան այն հարցին, հետաքրքրվում էր արդյոք Ջոբսը ժամացույցներով և քննարկվել է նման մեախանիզմ ստեղծելու հարցը նրա հետ, Ջոնին բացասական պատասխան է տվել:
«Ոչ, մենք երբեք չենք խոսել նման ժամացույցների ստեղծման մասին, ես չեմ էլ մտաբերում, որ նա երբևէ ժամացույց կրեր»:
Սա մի փոքր խառնաշփոթ է առաջացնում, որովհետև Ջոբսի երկրպագուները նրա հին լուսանկարներում հաստատապես տեխնոհսկային տեսել են ժամացույց կրելիս: Հավանական՝ խնձորային ժամացույցներից առավել շատ Ջոբսը նախընտրել են սովորական՝ մեխանիկական ժամացույցներ:
– Սթիվը ժամացույց չէր կրո՞ւմ:
– Այսպես էլ կար:
-Ե՞րբ է միտք հղացել նման արտադրանք ստեղծել:
-Առաջին անգամ նման մեխանիզմ ստեղծելու մասին մենք խոսեցինք 2012 թվականին: Ջոբսի մահից մի քանի ամիս անց: Մենք ստիպված էինք մտածել, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք այսուհետ և ինչ պետք է անենք: Մեզ առաջ շարժվելու մոտիվացիա էր անհրաժեշտ:
Apple միշտ աչքի է ընկել նրանով, որ դժվար մեխանիզմները հասանելի է դարձրել բոլորին: Եվ մենք մտածեցինք այն մասին, որ ավելի անհատականացված դարձնենք բարդ մեխանիզմները: Առավել հետաքրքրական է այն, որ մեր ժամացույցները ուղիղ կապ ունեն սովորական ժամացույցների ինդուստրիայի հետ:
Նաև Ջոնին նշել է, որ սա Apple-ի առաջարկած այն քիչ տեխնոլոգիաներից է, որը ոչ թե նոր բան է առաջարկել, այլ արդեն գոյություն ունեցողները դարձրել է առավել հասանելի:
Apple Watch-ը շատ աբստրակտ է եղել: Բայց դիզայները նաև մատնանշել է, որ ընկերությունը հստակ գիտի, թե որ ուղղությամբ է գնում այս առումով և խելացի ժամացույցները միայն գեղեցիկ աքսեսուարներ չեն: Իսկ առաջին ժամացույցներն ուղղակի փոձարարական նմուշներեն եղել:
Այվը շատ է խոսել նաև ժամացույցների արտաքին տեսքի մասին, թե ինչքան դժվար է ընտրել ու համադրել ժամացույցի կապիչները և դրանք համապատասխանեցնել բոլորին:
«Apple Watch-ը պերսոնալ արտադրանք է և մենք ստիպված էինք իր չափերի ու տեսքի մասին առավել մանրակրկիտ մտածել: iPhone-ի դեպքում խնդիրն այլ էր: Բայց մենք կրկին կարողացանք ստեղծել արտադրանք, որը համապատասխանում էր բոլորին: Նախկինում ունենալով այս փորձը մեզ ավելի հեշտ էր այս դեպքում», – ասել է Ջոնին:
Հարցազրույցի ընթացքում առավել մանրամասն դիզայները խոսել է ժամացույցի նոր ՝ ֆիթնես գործառույթի մասին: Այվը խոստովանել է, որ նման գործառույթներ ի սկզբանե եղել են դրված ժամացույցների ավելի վաղ սերունդներում, բայց դրանք կատարելագործված չեն եղել:
Այն հարցին, թե ինչքա՞ն Apple Watch է վաճառվել, Այվը պատասխանել է այսպես.
– Ես կասեմ միայն, որ մեզ դուր է եկել աշխատել բավական թանկ մետաղների հետ և քիչ քանակով արտադրելու հետ կապված: Մեզ համար դա նորություն է:
Վերջում Ջոն Այվը իր երախտագիտությունն ու հարգանքն է հայտնել մյուս ընկերություններին, որոնք մասնագիտացված են ժամացույցների ստեղծման հարցում: