Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Memorize texts, lyrics, poems

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ինչ–որ տեքստ անգիր անել, բայց ոչ մի կերպ չեն կարողանում։ Պարզապես կրկնօրինակեք տեքստը ցանկացած այլ iOS գաջեթից ու բարձրաձայն ընթերցեք այն։ Հավելվածը անտեսանելի կդարձնի որոշակի հատվածներ ձեր հիշողությունը ստուգելու համար։ Եթե չեք հիշում բառը, ապա կարող եք սեղմել էկրանի այդ հատվածում և հավելվածը կցուցադրի թաքնված բառը։

 

Adventure Beyond Time

Գինը՝ 1.99$ – անվճար

Տեղափոխվեք զարմանահրաշ ու առեղծվածային կղզի և փորձեք գտնել հարցերի պատասխանները։ Այստեղ կա ավելի քան 150 աշխարհ և 100 եզակի գործիք խաղն ամբողջացնելու համար։

Archives 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր շատ են աշխատում ֆայլերով։ Mac OS X–ի մոբայլ տարբերակն է։ Հավելվածը կարող է ֆայլերը ներբեռնել Mail–ից, Safari բրաուզերից և այլ վայրերեից։