Telegram-ն օգտատերերին կառաջարկի իրենց անհատական տվյալները պահպանելու այլընտրանքային ձև

Telegram-ն օգտատերերին կառաջարկի իրենց անհատական տվյալները պահպանելու այլընտրանքային ձև

Telegram մեսենջերը ստեղծել է բլոքչեյն հարթակի առաջին ծառայությունը՝ Telegram Open Network–ը։ Այն ներկայումս փակ ռեժիմով թեստավորում է անցնում։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը։

Telegram Passport կոչվող ծառայությունը թույլ կտա նույնականացնել մեսենջերի հաշիվը նոր հարթակում ստեղծված հաշվի հետ: Ենթադրվում է, որ օգտատերը բոլոր անհրաժեշտ տվյալները մեկ անգամ կներբեռնեն հարթակ, որից հետո Telegram-ի միջոցով կկարողանա ակնթարթորեն փոխանցել դրանք գործընկեր ծառայություններին և նրանց ծառայություններից օգտվել ինչպես Telegram-ի մեջ, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Telegram-ին փոխանցված անհատական տվյալներին և  փաստաթղթերի պատճեններին հասանելիություն ունի միայն օգտատերը, որը հնարավորություն կա երկակի պաշտպանության համակարգով պահպանել։

Ամենայն հավանականությամբ Telegram Passport-ը կգործարկվի  ամռան սկզբին:  Պարբերականի տեղեկություններով՝ Telegram-ի հետ համատեղ գործարկման հնարավորությունը դիտարկում է Qiwi վճարման համակարգը, որի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են այս տեղեկությունը մեկնաբանել: Պարբերականին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաեւ Telegram-ից:

Թեգեր: Messanger, Service, Telegram