50 Cent-ը լքում է Instagram–ը

The Instagram app is seen on an iPhone on 16 March, 2017. (Photo by Jaap Arriens/NurPhoto via Getty Images)

Հայտնի ռեփերը որոշել է լքել Instagram–ը, որտեղ մոտ 18 միլիոն բաժանորդ ունի։  Հայտնի սոցցանցից հրաժարվելու գլխավոր պատճառն այն է, որ պատասխանատուները առանց երգչին նախազգուշացնելու ջնջել են նրա հրապարակումը։ 

Ռեփերը իր էջում վերջին հրապարակումն է  կատարել, որտեղ հրաժեշտ է տվել իր երկրպագուներին.

«Ես լքում եմ Instagram–ը և պատրաստվում եմ հետ վերադառնալ Twitter: Նրանք հրապարակում են ջնջել իմ անձնական էջից, առանց ինձ տեղեկացնելու»,– պարզաբանում է  50 Cent–ը։ 

 HotNewHipHop բլոգի  տվյալներով ջնջված հրապարակումը Teairra Mari երգչուհու ինտիմ տեսանյութից սքրինշոթն էր։

  Ի դեպ` Instagram–ի ադմինիստրատիվ մասը աշխատել է շատ լավ, այդ իսկ պատճառով օգտատերերն ինչքան էլ փնտրել են, տեսահոլովակը չեն գտել։ Երգչուհին իր հաշվում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Teairra Mari–ն նշել է, որ զոհ է դարձել մի մարդու, ում առավել քան վստահում էր։