Apple 2019-ին կթողարկի սեփական վճարային քարտերը

The Wall Street Journal-ի փոխանցմամբ, Apple-ը սկսել է համագործակցել ամերիկյան  Goldman Sachs բանկի հետ, որպեսզի ստեղծի Apple Pay վճարային նոր քարտեր: Հնարավոր է այն թողարկվի 2019-ի ընթացքում: Գործարքը դեռ քննարկման փուլում է, բայց արդեն հայտնի է, որ Goldman բանկի քարտապանները  Apple Pay համակարգում կունենան iPhone գնելու համար հարմար վարկեր վերցնելու հնարավորություն և այլն: Apple-ի նորույթը կփոխարինի Apple Rewards Goldman Sachs՝ պահպանելով դրա բոլոր գործառույթներն ու հնարավորությունները:

Apple-ի վճարային քարտը կաշխատի միայն ԱՄՆ տարածքում, բայց ընկերությունը վստահեցրել է, որ դա միայն սկզբնական փուլի համար: Հետո քարտի գործունեության աշխարհագրությունը կընդլայնվի: Գաղտնիք չէ, որ խնձորային ընկերությունը անընդհատ բարելավում է իր արտադրանքները և վճարային ծառայությունները բացառություն չեն: Հնարավոր է՝ ընկերությունը նաև իր Wallet ծառայությունը ներառի քարտի մեջ:

Նաև վերջերս հայտնվել է Apple Pay Cash ծառայությունը, որը թույլ է տալիս օգտատերերին գումար փոխանցել միմյանց  iMessage նամակագրական ծառայության միջոցով: Այս ծառայությունը ևս աշխատում է միայն ԱՄՆ տարածքում: