Պետական անվտանգության ծառայությունները այլևս չեն կարողանա «կոտրել» iPhone-ները

Apple ընկերությունը պատրաստվում է պաշտպանել իր արտադրանքը պետական անվտանգության ծառայությունից:

Apple-ը իր օպերացիոն համակարգի նոր թարմացման մեջ պատրաստվում է ուժեղացնել հեռախոսների անվտանգությունը: iOS 11.4-ը նախատեսում է չեզոքացնել պետական անվտանգության ծառայությունների և հանցագործների արագ մուտքը iPhone-ներ: Այդ նպատակաով նոր թարմացումը կանջատի Lightning գործառույթը, եթե սարքավորումը չի օգտագործվել 2 շաբաթվա ընթացքում:  USB Restricted Mode անունը ստացած գործառույթը հնարավորություն չի տա սմարթֆոնին USB կապի միջոցով տեղեկատվությամբ կիսվել:

Նման թարմացումը խափանում է GrayKey-ի նման ծառայության աշխատանքը, որը ոստիկաններն ու հանցագործները օգտագործում են iPhone-ը «կոտրելու» համար: