Դոմոդեդովո օդանավակայանում ռոբոտ մատուցողուհի է հայտնվել

Դոմոդեդովո օդանավակայանում ռոբոտ մատուցողուհի է հայտնվել

Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում ռոբոտ սպասուհի է հայտնվել, որը Ռուսաստանի համար նորույթ է: Խելացի օգնականը կատարում է հյուրընկալի պարտականությունները և հաճախորդներին: Նա կարող է վերբալ և ոչ վերբալ ձևով շփվել: Այժմ ռոբոտը թեստավորման փուլում է, որը դեռ հայտնի չէ` ինչքան կտևի: Հաջողության դեպքում այն մշտապես կաշխատի, հնարավոր է մյուս ռեստորաններում ևս նմանատիպ սարքեր հայտնվեն:

Դոմոդեդովոյի մամուլի ծառայությունը նշել է, որ  «հաճելի արտաքին ունեցող ռոբոտը խելացի  է և արագ սովորում է. ռեստորոնաի ճաշացանկի հետ կապված ցանկացած հարցին հեշտությամբ պատասխանում էր: Աղջիկն այնքան բարեհամբույր և հյուրընկալ էր օդանավակայանի ուղեւորների հետ, որ գրեթե ոչ ոք առանց գրկախառնությունների և լուսանկարվելու չէր հեռանում»:

Թեգեր: Robot, ռոբոտ