Թալինի դպրոցականների Zoomar AR հավելվածը կներկայացվի EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին

Թալինի դպրոցականների Zoomar AR հավելվածը կներկայացվի EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին

Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը և խմբավար Եղիշե Ամիրյանը կմասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին, որը տեղի կունենա մայիսի 17-18-ը Բելարուսի մայրաքաղաք Մինսկում:

Թալինի Արմաթը հիմնադրել է Ucom ընկերությունը: Հենց այստեղ էլ Արմանն ու իր թիմակիցները ծրագրավորման հմտություններ են սովորում և կյանքի կոչում սեփական մտահղացումները։ Ucom–ի աջակցությամբ  թիմը կմասնակցի մ EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին, որտեղ էլ թիմը կներկայացնի  իր հավելվածը:

14 ամյա Արմանը կներկայացնի իր՝ Հայաստանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած Zoomar հավելվածը: Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սքանավորել պատկերներ ու դիտել դրանք եռաչափ տարբերակով:

Նշենք, որ EMERGE-ը նպատակ ունի բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման և աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի և Եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:  Միջոցառմանը դիմել են 600-ից ավելի սթարթափներ, իսկ եզրափակիչ են անցել շուրջ 200-ը: Կոնֆերանսին կլինեն 1000 ավելի այցելուներ և իհարկե մի շարք ներդրողներ:

Թեգեր: Emerge, UITE, Zoomar, ԻՏՁՄ