SpaceX–ը նոր Block-5 Falcon 9 հրթիռ կարձակի

SpaceX Falcon 9 հրթիռի թարմացված տարբերակը, նախատեսված ուղեծիր ապագա թռիչքների համար,  թռիչք կկատարի Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։  Falcon 9–ի արդիականացված տարբերակում կապի արբանյակ է տեղադրված Բանգլադեշի համար, փոխանցում է Reuters–ը։

Block-5 Falcon 9–ի արձակումը, որը հագեցած է 100 նոր թարմացումներով մեծ հզորության, անվտանգության եւ կրկնակի օգտագործման համար, կիրականացվի 04։12–ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից։

Falcon 9 նոր հրթիռի առաջին թռիչքի համար SpaceX–ը Երկրի ուղեծիր կարձակի Բանգլադեշի կառավարության առաջին արբանյակը՝ Bangabandhu-1–ն։