Ավտոմատացված հյուրանոց Ճապոնիայում

Ավտոմատացված  հյուրանոց Ճապոնիայում

Ճապոնական հյուրանոցներից մեկում պարզվում է, կարելի է տեսնել ապագան։ Հենց հյուրանոցի դռների մոտ ռոբոտ  դռնապանը դիմավորում է այցելուներին: Իսկ համարներում ձայնային հրամանների շնորհիվ կարելի է բացել վարագույրները և անջատել լույսը: Henn na Hotel հյուրանոցը  գտնվում է Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Այս հասատատությունում աշխատանքի մեծ մասն անում են ռոբոտները:

Օրինակ ռոբոտացված ձեռքը մարդկանց արկղեր է մատուցում, որոնք օգտագործվում են արժեքավոր իրերի պահպանման համար, իսկ հետո դրանք  տեղավորում է:

Սակայն անվտանգության աշխատակիցներն այստեղ մարդիկ են. նրանք հետևում են, որ ոչ ոք չգողանա թանկարժեք ռոբոտներին: Բացի դրանից ռոբոտները դեռ չեն սովորել անկողինը հավաքել:

Թեգեր: China, henn na, hotel, Techno hotel