Կաննում ներկայացրել են սմարթֆոնների համար նկարահանած առաջին սերիալը

Բջջային հեռախոսների համար նախատեսված ուսուցողական սերիալը՝ «1968. Digital»-ը, որը նկարահանվել «screen life» նոր ձևաչափով, ներկայացրել են «Կաննի» կինոփառատոնի ռուսական տաղավարում:

««1968. Digital» նախագիծը կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության պատմության մեջ առաջին ուղղահայաց սերիալն է, որը ստեղծվել է հենց սմարթֆոնների համար: Ամերիկայում այն կտարածվի Buzzfeed-ում, Ֆրանսիայում` Liberacion-ում, իսկ Ռուսաստանում` «Ամեդիատեկում» և  «Վկոնտակտեում»», – ասել է գաղափարի հեղինակ Կարեն Շահինյանը: