YouTube-ն iPhone X-ում կունենա HDR-վիդեոյի հնարավորություն

YouTube-ն սկսել է iPhone X-երի համար ակտիվացնել  HDR-վիդեոյի հնարավորությունը: iOS սարքավորումների որոշ օգտատերերի մոտ հայտնվել է տեսահոլովակները լայն ձայնային դիապազոնով լսելու հնարավարությունը: Այս մասին հայտնել են հենց  iPhone X օգտատերերը, բայց նման գործառույթը, ի զարմանս օգտատերերի, չի աշխատում iPad Pro-ում:

Google-ն, որը համարվում է Youtube-ի ներկայիս սեփականատերը, չի մեկնաբանել  նորույթը: YouTube-ում  HDR հնարավորությամբ շատ տեսահոլովակներ կան, որոնք ի տարբերություն սովորական տեսանյութերի  ունեն որակյալ կադր և ձայնի լավ հնչողություն:

YouTube HDR-ը ակտիվացնելու համար պետք է տեսահոլովակի  վերևի աջ անկյունում սեղմել մենյուի կոճակը և փոփոխել խաղարկման որակը: iPhone X-ից բացի, HDR գործառույթը հասանելի է նաև  iPhone 8 և 8 Plus մոդելների համար: