Apple–ը կարող է iCloud Drive–ից որոշ ֆեյլեր անհետ ջնջել

Medium հարթակի Pavel K կեղծանունով օգտատերը   հոդված է հրապարակել, որտեղ Apple ընկերությանը մեղադրում է  iCloud Drive–ից իր ֆայլերը գողանալու մեջ։ Տեխնիկական մասի պատասխանատու օպերատորը հայտնել է, որ ոչինչ չի կարող անել այդ հարցին լուծում տալու համար։

Պավելը պարբերաբար վճարումներ է կատաևել iCloud Drive–ում 200գբ ծավալ ունենալու  համար և ամպային տիրույթում նաև պահում էր աշխատանքային ֆայլեր։ Մի քանի օր առաջ  նա հայտնաբերել է, որ iCloud Drive–ից անհետացել են իր ֆայլերի որոշակի մասը։ Տեխնիկական բաժնի գլխավոր պատասխանատուն հայտնել է, որ ֆայլերը վերականգնել հնարավոր չէ և ինժեներները վերականգնել են այն, ինչը` հնարավոր էր։

Օգտատերերի մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել այս առիթով, իսկ ընկերությունը դեռ պարզաբանումներ չի տվել։