Apple Watch–ը փրկել է 76–ամյա ճապոնացու կյանքը

Վերջերս  Apple Watch խելացի ժամացույցը հերթական անգամ փրկել է օգտատիրոջ կյանք։  Գաջեթը Գաստոն դը Ակինոյին հիվանդանոց է «ուղարկել» այն բանից հետո, երբ հայտնաբերել է նրա մոտ սրտի խնդիրներ։  Չնայած օգտատերն իրեն բավական լավ է զգացել, բայց հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա սրտի երեք պսակաձև զարկերակներից 2–ը չեն գործել, իսկ երրորդը` միայն 10 տոկոսով։

Գաստոնը եկեղեցում է եղել, երբ  Apple Watch–ը նրան ծանուցում է ուղարկել սրտի վատ աշխատանքի մասին։

 «Նախկինում կրդում էի նման դեպքերի մասին, բայց չգիտեի, որ այս գաջեթներն այսքան լուրջ են աշխատում»,–  նշել է նա։

Վիրահատությունն անցել է հաջող և այժմ օգտատերն աշխատում է չբաժանվել իրե սիրելի գաջեթից։  Նրա կարծիքով խելացի փրկչի գլխավոր առավելությունն այն է, որ միշտ ձեռքին է և միշտ հետևողական է։

Նա անգամ Թիմ Քուկից էլեկտրոնային նամակ  ստացել, որտեղ ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատմությունը բարձրաձայնելու համար։