Atlas մարդանման ռոբոտը սովորել է վազել (տեսանյութ)

Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է Atlas մարդանման ռոբոտի բարելավված տարբերակը: Ռոբոտն  առանց  օգնության կարող է  վազել անհավասար, լեռնանտառային տեղանքով, հայտնաբերել ճանապարհի խոչընդոտները և ցատկել դրանց վրայով։

Boston Dynamics-ի տեխնոլոգիաները վերջին մի քանի տարիներին երկար ճանապարհ են անցել: Դեռ 2015-ին Atlas-ը շատ անփութորեն էր շարժվում անտառով՝ օրորվելով և հաճախ սայթաքելով:

Այժմ  ռոբոտը ոչ միան ավելի կայուն է իր շարժումներում, այլև նոր հնարքներ է սովորել: Ռոբոտը ներկայացվել էր 2013-ի ամռանը, երբ  Boston Dynamics-ը, այն ժամանակ դեռ անկախ ընկերությունը, ակտիվորեն համագործակցում էր Պենտագոնի հետազոտությունների և մշակումների գործակալության ՝ DARPA-ի հետ:

Սկզբում 1.75 մետր ռոբոտը ծրագրվել էր որպես որոնողական և փրկարարական աշխատանքների օգնական: Երբ  Boston Dynamics-ը գնեց Google X-ը` որոնողական համակարգի «բեկումնային տեխնոլոգիաների լաբորատորիան», Atlas-ի մշակման աշխատանքը շարունակվեց: Այսօր այդ ընկերությունը պատկանում է ճապոնական SoftBank-ին: