Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի ստորգետնյա արագընթաց թունելը

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը հայտարարել է, որ Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող առաջին արագընթաց ստորգետնյա թունելի շինարարությունը մոտեում է ավարտին: Այս մասին նա հայտնեկ է  Instagram-ի հաշվում։

Այժմ ընկերութունը   իշխանություններից  սպասում է թունելը շահագործելու թույլտվությանը: Մի քանի ամսից այն փորձարկման ռեժիմում կսկսի աշխատել և սկզբնական շրջանում անվճար կլինի:

Մասկը նաև նշել է, որ թունելի գործարկման  ժամանակ առաջնահերթությունը տրվելու է հետիոտներին և հեծանվորդներին, իսկ ապագայում  թունելի ուղեվարձն ավելի քիչ կլինի քան` ավտոբուսի տոմսի արժեքը: