Facebook –ը պատրաստվում է թողարկել սեփական կրիպտոարժույթը

Facebook –ը պատրաստվում է թողարկել սեփական կրիպտոարժույթը

«Չեդար» պարբերականի ներկայացուցիչ Ալեքս Հիթչի հաշվետվությունից պարզ է դառնում, որ Facebook–ը պատրաստվում է թողարկել սեփական կրիպտոարժույթը։ Ներկայումս շատ մանրամասներ հայտնի չեն, որպեսզի ենթադրություններ արվեն, բայց մի բան հստակ է` ընկերությունը սեփական կրիպտոարժույթի միջոցով փորձում է սոցցանցում վճարային համակարգն ավելի պարզ դարձնել։

Սա կարող է սոցցանցի համար շրջադարձային դառնալ, քանի որ շատերն են օգտվում Facebook–ի վճարային ծառայություններից, օրինակ` գովազդի հնարավորությունից։ Բացի այդ ինսայդերը հայտնում է, որ ընկերությունը նաև փնտրում է այլ տարբերակներ թվային արժույթը օգտագործելու համար։

Հաշվետվության համաձայն կրիպտոարժույթի ստեղծման թիմը ղեկավարում է Դեյվիդ Մարկուքը, ով մինչ այս զբաղվում էր Facebook–ի բլոկչեյնի հարցերով։ Շրջանառվող լուրերին ի պատասխան ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ.

 «Ինչպես և մյուս ընկերոթյունները այնպես էլ`  Facebook–ը փնտրում է Բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառելու տարատեսակ միջոցներ։ Մեր ոչ մեծ թիմը կուսումնասիրի վիրտուալ արժույթի բոլոր հնարավորությունները։ Դեռ ավելացնելու ոչինչ չունենք»։