Հաստատվել է Pixel Watch — ի` Google–ի առաջին խելացի ժամացույցների թողարկման օրը

Այս տարի  Google–ը կներկայացնի ֆիրմային խելացի ժամացույցներ, որոնք կունենան  Wear OS օպերացիոն համակարգ։ Այս մասին հայտնու է Էվան Բլասս ինսայդերը։  Խելացի գաջեթի շնորհանդեսը կկայանա Google Pixel–ի հետ նույն օրը։ Նաև շնորհանդեսին կներկայացվի ընկերության երրորդ սերնդի ականջակալները`   Pixel Buds–ը։

Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա սա կլինի ընկերության առաջին սմարթֆ ժամացույցը` չնայած նրան, որ ընկերությունը երկար տարիներ է զբաղվու է ծրագրային ապահովմամբ։

Հնարավոր է  Pixel Watch–ի հիմքում լինի  Qualcomm  պրոցեսոր և, բնականաբար,  Wear OS օպերացիոն համակարգ, որը նախկինում հայտնի էր որպես` Android Wear։ Ժամացույցները ունենալու են արհեստական բանականության տարրեր և Google Assistant–ի հնարավորություն։

Ընկերության շնորհանդեսը տեսի կունենա սեպտեմբերից ոչ շուտ։  Google–ի սարքավորումների հետ համատեղ նաև կներկայացվի  Android P նոր օպերացիոն համակարգը, որն այժմ թեստավորման փուլ է անցնում։